fbpx
Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակած գործչին Շվեդիան չի հանձնել Թուրքիային

Շվեդիայի Բարձրագույն դատարանը մերժել է Թուրքիայի իրավապահների պահանջը՝ արտահանձնել հայտնի թուրք հրատարակիչ և իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին։

Թուրքական Gazeteduvar–ի փոխանցմամբ՝ Թուրքիան պահանջում է Ռագըփ Զարաքոլուին՝ նրան մեղադրելով Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ։

Դատարանի որոշումը պետք է հաստատի նաև Շվեդիայի խորհրդարանը։

Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան և հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին և 2013-ի դեկտեմբերին այցելել էր Հայաստան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ