Աշխարհ
06:00 20/05/2020

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Թուրքիայում արգելված ժապավենների հնգյակում է

Թուրքական Sondakika.com պարբերականը հրապարակել է այն ֆիլմերի ցանկը, որոնք արգելված են լայն ցուցադրման Թուրքիայիում։

Արգելված ժապավենների հնգյակում է հայտնվել նաև «Արարատը»՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմը նկահարահանվել է 2002թ.-ին, Թուրքիայում մասնավոր հեռուստաալիքով ցուցադրվել՝ 2006թ.-ին։ Ժապավենում գլխավոր դերերից մեկը կատարել է մաեստրո Շառլ Ազնավուրը։

Ամեն դեպքում, թուրք հանդիսատեսը գտնում է արգելքը շրջացնելու միջոցներ և ժապավենները նայում կա՛մ համացանցում, կա՛մ հատուկ մասնավոր հեռուստաալիքներում։

Թուրքիայում արգելված ֆիլմերի ցանկում են Ալան Փարքերի «Կեսգիշերային ճեպընթացը» (1978թ.), Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» (2013թ.), Դեւիդ Լինի «Լոուրենս Արաբացին» (1962թ.) և Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա» (1963թ.) ժապավենները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ