fbpx
Մշակույթ

Գլենդեյլում Հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված թանգարան կկառուցվի

Հուլիսի 11-ին կմեկնարկի Գլենդեյլում Հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված թանգարանի շինարարությունը։

Նշվում է, որ ավելի քան յոթ տարի տևած աշխատանքների արդյունքում հայ-ամերիկյան թանգարանի երկհարկանի, 50 հազար քառակուսի ֆուտ տարածքով ժամանակակից կառույցը վեր կխոյանա Գլենդեյլի Կենտրոնական զբոսայգում:

Շուտով զբոսայգու արդիականացման վրա կծախսվի 18.5 մլն դոլար: Նախագծի հեղինակը Գլենդեյլի Alajajian Marcoosi Architects ճարտարապետական ընկերությունն է: Կառույցի՝ ժայռ հիշեցնող ժամանակակից արտաքին տեսքը համահունչ է քարքարոտ Հայաստանին:

Այս մասին տեղեկանում ենք San Fernando Valley Business Journal-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ