fbpx
Խորհրդարան
12:40 01/10/2019

«Հայփոստն» անարդյունավետ և թանկ ծառայություններ է մատուցում. Գևորգ Պապոյան

Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքոըմ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ««Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում, մասնավորապես՝ ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲ ընկերությունները:

Անդրադառնալով այս նախագծին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը՝ նշեց.

«Ըստ էության՝ ես պաշտպանելու եմ մի նախագիծ, թեպետ տրամաբանորեն միշտ հակառակն եմ նշել՝ մասնավորն ավելի լավ է կառավարում, պետք է տալ մասնավորին: Այս դեպքն այլ է: Հանրապետության 601 համայնքների մեծ մասում մասնավոր ոչ մի ներդրում չի լինի «Հայփոստ»-ի մասով, որովհետև տնտեսապես անարդյունավետ կլինի»:

Պապոյանը շեշտեց՝ մասնավորեցման դեպքում բնակչության մի զգալի տոկոս ուղղակիորեն կենսաթոշակ ստանալու, թերթ գնելու կամ տարբեր տեսակի վճարումներ կատարելու համար խնդիր կունենան:

««Հայփոստն» անարդյունավետ և թանկ ծառայություններ է մատուցում, և մենք պետք է դրա մասին խոսենք»,- հավելեց պատագամվորը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ