fbpx
Հասարակություն

Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի. Կարինե Խոդիկյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դրամատուրգ, գրական թերթի խմբագիր Կարինե Խոդիկյանն իր խոսքն է ասում այսօր Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և առաջնագծում կանգնած մեր զինծառայողների մասին։

«Դժվար է համակերպվել իրողությանը, բայց այսօր մարտադաշտում մեր լինելիությունը, մեր վաղվա օրը պաշտպանում են մեր զավակները։

Իմ քաջ զինվոր, Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արիասիրտ մեր անգին զավակներ, ձեր անզիջում կռվով, ձեր անձնազոհությամբ դուք մեկ անգամ ևս սրբագործում եք մեր հող հայրենին։

Ես վստահ եմ, որ այնտեղ՝ առաջնագծում, դուք մեզնից լավ գիտեք, թե այստեղ՝ թիկունքում ձեզ ինչպես են սպասում, ինչ սիրով են սպասում ձեր հաղթական վերադարձին։

Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասում է Կարինե Խոդիկյան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ