fbpx
Խորհրդարան
10:00 08/03/2020

Հայրության վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին. օրենքի նոր նախագիծ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը, Ծովինար Վարդանյանը, Լուսինե Բադալյանը  և Արմեն Փամբուխչյանը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծ են առաջարկել, որը նախատեսում է նոր հոդվածով լրացում կատարել՝ հայրության վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին:

Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է հետևյալը.

«Օրենքի նախագծի ընդունման առաջնային նպատակը Սահմանադրության 16-րդ հոդվածը իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչելն է, ըստ որի՝ ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են:

Հարկ է նշել, որ Օրենսգրքի մակարդակով նախատեսվել են երաշխիքներ հղի կանանց եւ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող անձանց համար: Ստացվում է որ կանանց՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում, անկախ երեխայի տարիքից, աշխատանքի պահպանման երաշխիքային ժամկետը ընդամենը մեկ ամիս է, ինչը բավարար ժամկետ չի կարելի համարել: Հետեւաբար նախագծի փոփոխությունը ապահովում է կանանց երաշխիքային ժամկետի երկարաձգում մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը:

Ինչպես նաեւ, Օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված էական պայմանների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ աշխատանքի էական պայմանների փոփոխությունը եւս կարող է տեղի ունենալ գործատուի նախաձեռնությամբ եւ սուբյեկտիվ պատճառներով, ինչից ապահովագրված չեն հղիության եւ ծննդաբերության արձակուրդից վերադարձող եւ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձինք: Այսպիսի կարգավորումը խոցելի է դարձնում վերը նշված խմբերի աշխատանքային երաշխիքները եւ չարաշահումների համար սողանցք թողնում անբարեխիղճ գործատուներին: Նմանօրինակ խնդրի արձանագրում կա նաեւ «Գայանե Հայրոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 79-րդ հոդվածի համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի դիրքորոշման մեջ: Ուստի, առաջարկվող օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա բացառել նմանօրինակ դեպքերը:

Նախագծով առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին:

Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ: Համաձայն վերոգրյալի, նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի եւ նոր ծննդաբերած կնոջ մասին: Նմանօրինակ օրենսդրական կարգավորումները ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ, որոնց թվին են դասվում Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի Հանրապետությունները եւ Իսպանիայի Թագավորությունը:

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենսդրական դաշտում է՛լ ավելի ապահովել աշխատողների, մասնավորապես՝ կանանց  իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվելը՝ բարձրացնելով պաշտպանվածության մակարդակը աշխատանքային միջավ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ