Առողջապահություն
13:24 02/08/2021

ՀՀ-ում 30 նմուշից 25-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամը

Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է կորոնավիրուսի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։

Նշվում է, որ վերցվել է 30 նմուշ, որոնցից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

Ըստ աղբյուրի՝ հետազոտությունն իրականացրել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ