fbpx
Աշխարհ

Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին։ «Ուրախ եմ հայտնել, որ մենք կարողացել ենք գտնել լուծում, որը հեշտացնում է ճամփորդությունները Սերբիայի և Կոսովոյի միջև, ինչը բխում է Սերբիայի և Կոսովոյի բոլոր քաղաքացիների շահերից»,-  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը։

Նա շեշտել է, որ համաձայնություն ունեն, որ Կոսովոյի սերբերը, ինչպես նաև մյուս քաղաքացիները, կկարողանան ազատորեն ճամփորդել Կոսովո և Սերբիա՝ օգտագործելով իրենց նույնականացման քարտերը։ «Եվրոպական Միությունը երաշխիքներ է ստացել վարչապետ Ալբին Կուրտիից (խմբ․ Կոսովոյի վարչապետ)»,- ընդգծել է Բորելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ