fbpx
Արցախ

Հայտարարել եմ, որ վերաբնակեցման ուղղությամբ ևս շրջադարձային փոփոխություններ են սպասվում․ Արայիկ Հարությունյան

«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահական գալիք ընտրություններին թեկնածու Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը պետք է լինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումն ու ասֆալտապատումը: Դա մեր քաղաքական թիմի տեսլականն է՝ հանրապետության հարավային թևի զարգացման հետ կապված: Օրեր առաջ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում կուսակցական ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել եմ, որ սպասվող համապետական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում դա կդառնա մեր առաջնահերթ ծրագրերից մեկը:

✅Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օրինակով համոզվեցինք, որ շատ կարճ ժամանակում այն էականորեն փոխեց տարածաշրջանի բնակավայրերի զարգացման ընթացքը: Արցախի հարավային թևը ևս ունի չիրացված տնտեսական հսկայական պոտենցիալ, որի օգտագործման համար բարեկարգ ճանապարհը կարևորագույն դերակատարում է ունենալու:

✅Հանդիպման ընթացքում հայտարարել եմ, որ վերաբնակեցման ուղղությամբ ևս շրջադարձային փոփոխություններ են սպասվում: Մեր նպատակն է բնական աճի և հայրենադարձության ծրագրերի վերանայման արդյունքում մինչև 2030թ.-ը Արցախում բնակչության թիվը 150 հազարից հասցնել 200 հազարի: Համոզված եմ, որ այն իրատեսական է և հաջողությամբ կպսակվի:

Ոգևորված եմ, որ մեր հավակնոտ ծրագրերին ոչ պակաս համարձակությամբ իրենց գործուն աջակցությունն են հայտնել Որոտանի ենթաշրջանից «Ազատ հայրենիք»-ի շարքերն այդ օրը համալրած ավելի քան 100 մեր հայրենակիցներ:

Շարունակե՛նք նախաձեռնածը՝ կերտե՛նք հզոր ու միասնական Հայրենիք»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/197721974741363/?__xts__%5B0%5D=68.ARArQ32-r1sNlJmyf7WE2Y2O6V5fWgjkprChHqlhmRTBDgi71Bpb2OJaAwyXM6b8iy0CtC3-UBnMO6aI5UozZlT4oGDVWtfgvdUHhwiq3dhn91WZvA65i5yEjlfgEFzQHSFPvho_kLL-5Xvolfv942E113z8bjo0PP0e8fJCTvTWbEHyfzir9XxkCKJLbF0cUoof2vE6ya5Ai9yaGnsyGnHCoIDCjXjUj62yuy9v-CG1uibwMhmYxN7upOQMl3fUH_ANGq4KCEV0YSDdz7yQpA7gGOvSOl0J7wXbSnR8bbkYxPvJsqQbCHbGsxk_sadf_FLZY3lLizmfLXiWY2A0Cz8P7Exihr5v&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ