fbpx
Քաղաքականություն

Արտգործնախարարի հայտարարությունը քաջալերում է Թուրքիային

Արտգործնախարարի հայտարարությունը քաջալերում է Թուրքիային

ՀՀ Ազգային ժողով-կառավարություն փետրվարի 11-ի հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ «Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում»:
«Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում»: Այվազյանը հայտարարել է. «Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ» և եզրակացրել, որ ՀՀ կառավարության հիմնական նպատակն է «անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի»:

Արտգործնախարաի նման հայտարարությունն բոլորովին անիրատեսական է, որովհետև անտեսում է Հայաստանի համար առաջնային հարց համարվող անվտանգությունը, և անհամարժեք է Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությանը, որովհետև Թուրքիան բացահայտորեն ոչ միայն պահանջում է Արցախի հիմնահարցում Հայաստանի դերակատարության ամբողջովին բացառում, այլև Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից հրաժարում, Կարսի պայմանագրի նկատմամբ հավատարմություն և Հայաստան-Թուրքիա ներկա սահմանի ճանաչում:
Հայաստանը միջազգային ասպարեզում պետք է հանդես գա, որպես ինքնիշխան և պահանջատեր պետություն, հրաժարվելով չսերտված և պարտվողական քաղաքականություն վարելուց, ինչից էլ ավելի է քաջալերվելու Թուրքիան՝ ուժեղացնելով ճնշումները, նոր զիջումներ պահանջելով Հայաստանից:

Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհուրդ
12 փետրվարի 2021թ.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ