fbpx
Ժամանց

Հայտարարվել են Teen Choice Awards-ի հաղթողները

Հայտնի են «պատանեկան» Teen Choice Awards մրցանակաբաշխության հաղթողները, տեղեկացնում է Billboard-ը:

Առցանց քվեարկության արդյունքների համաձայն «Վրիժառուներ. Եզրափակիչ» ֆիլմը դարձել է տարվա լավագույն էքշն-ֆիլմը, լավագույն էքշն-դերասան է ճանաչվել Ռոբերտ Դաունի-կրտսերը, իսկ լավագույն դերասանուհի՝ Սքարլեթ Յոհանսոնը:

Լավագույն ֆանտաստիկ ֆիլմ է ճանաչվել Disney-ի «Ալադին» մուլտֆիլմի ռեմեյքը, ֆանտաստիկ կինոյի լավագույն կին դերասանուհին Նաոմի Սքոթն է, որն այդ ժապավենում մարմնավորել է Ժասմինին, իսկ լավագույն դերասանը՝ ջինին մարմնավորած Ուիլ Սմիթը:

«Լավագույն դրամա» է ճանաչվել Ջենի Հեյջի «Հետո» ֆիլմը, «Լավագույն կոմեդիա»՝ «Խելահեղ հարուստ ասիացիները» ֆիլմը:

Սերիալներից առավելագույն մրցանակներ են ստացել պատանեկան Riverdale դրաման և Twilight Hunters ֆանտաստիկ ֆիլմը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ