fbpx
Աշխարհ

Գիտնականները հայտնաբերել են 50 հազար տարեկան ամենահին սոցիալական ցանցը

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են 50 հազար տարեկան ամենահին «սոցիալական ցանցը»։ Ինչպես նշում է The Guardian-ը՝ Nature ամսագրին հղումով, դրա երկարությունը Աֆրիկայում հազարավոր կիլոմետրեր է, որոնք ջայլամի ձվի կճեպից պատրաստված ուլունքների տեսք ունեն:

Նշվում է, որ այս ուլունքները օգնել են հսկայական հեռավորությունների վրա փոխանցել խորհրդանշական ուղերձներ և ամրապնդել դաշինքները:

«Դա նման է հացի փշրանքներով ծածկված ճանապարհին: Դրանք ժամանակի և տարածության մեջ ցրված հուշումներ են, որոնք պարզապես սպասում են մեր ուշադրությանը», – ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ջենիֆեր Միլլերը Մաքս Պլանկի Մարդկային պատմության գիտության ինստիտուտից:

Ուլունքները մոտ 33 հազար տարի առաջ անհետացել են՝ ոճի փոփոխության պատճառով։

Հետազոտողները կարծում են, որ անհետացումը պայմանավորված է կլիմայական պայմանների փոփոխությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ