fbpx
Արցախ

Հայտնաբերվել է ևս 15 զինծառայողի աճյուն

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են ևս 15 աճյուն:

Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից:

Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1344 աճյուն:

Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի նախկին վարչական տարածքում:

Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4072716262762818?__cft__%5B0%5D=AZWZxAqNGkvZKCfftYhqTfoQX6xCr3_0LXiKEtMofRL9e9aJFNtY4EODAsoxQs62k89jS953nQFSCppRbHuurkBSVQl_HnHLRzh7M-nMod0JMqowU147pAYILE7JZ_-6E31mpNa_zRX6kZ4AtsjyKctA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ