fbpx
Իրավական

Հայտնաբերվել է 5.21 գր կասկածելի զանգված և արգելված իրեր բարձի մեջ

Մայիսի 20-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը վարչական տարածքում գործող հացի արտադրամասի մուտքի մոտ դրված ալյումինե տարայում թաքցված բարձի զննությամբ հայտնաբերել և առգրավել է 2 փաթեթ, որոնցում եղել են թվով 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, լիցքավորիչներով, ինչպես նաև մուգ դարչնագույն, կասկածելի զանգված՝ ընդհանուր 5.21 գրամ քաշով։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ