fbpx
Արցախ

Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Արցախում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ Ջաբրայիլի ու Կուբաթլուի հատվածներում հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն։

Թադևոսյանն ասել է, որ նրանցից 2-ի դիերն անճանաչելի են, նշանակվել է փորձաքննություն։

Որոնողական աշխատանքներն այսօր իրականացվելու են Ֆիզուլիի, Հարդութի ու Ջաբրայիլի ուղղություններով։

Առայսօր հայտնաբերվել է 1238 զոհված զինծառայողի ու քաղաքացիական անձի աճյուններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ