ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ թմրամոլության և թմանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հերթական դեպքը հունվարի 26-ին էր` ուժեղացված ծառայության շրջանակներում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառման արդյունքում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու:
«Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ: Պարզվել է, որ բյուրեղանմանը՝ ՊՎՊ կոչվող քիմիական թմրանյութ է, մյուսը՝ մարիխուանա:
- Մանրամասներ՝ Ամիրյան փողոցում կատարված սպանությունից․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Լոգարանում հայտնաբերվել է տանտիրուհու անդամահատված մարմինը․ ոստիկանություն
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: