MVS Noticias-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը հայտնաբերվել է մայիսի 4-ից անհայտ կորած համարվող՝ Չյապաս նահանգի Ալդամա քաղաքի ղեկավար Իգնասիո Պերես Խիրոնի մարմինը։
Նշվում է, որ Խիրոնը դարձել է անհայտ հանցագործների զոհը։
Շրջանի իշխանությունները դեռ չեն հաստատել այս տեղեկատվություն, ինչպես նաև չի հրապարակվել Խիրոնի հետ հաշվեհարդարի հավանական դրդապատճառը։