Միջատաբանները ԱՄՆ-ում հայտնաբերել են հարյուրոտանիների 17 նոր տեսակ, որոնցից մեկին անվանել են Nannaria swiftae՝ Թեյլոր Սվիֆթի պատվին:
Այդ անողնաշար կենդանուն տրվել է այս անունը՝ ի նշան Թեյլորի՝ որպես երգահանի ու կատարողի տաղանդի ճանաչման, ինչպես նաև ի երախտագիտություն այն հաճույքի, որ նրա երաժշտությունը պարգևել է Դերեկ Հենենին՝ նոր տեսակը նկարագրող հետազոտողներից մեկին:
Nannaria swiftae-ն հայտնի է միայն Թենեսիում և հավաքվել է Քամբերլենդից, Մոնրոյից և Վան Բուրենից:
Հայտնաբերված մեկ այլ տեսակ անվանվել է Nannaria marianae՝ ի պատիվ Հենենի կնոջ:
Բնության մեջ կարևոր դեր են խաղում հարյուրոտանիները: Նրանք ապրում են անտառի հատակում՝ սնվելով փտած տերևներով և սննդանյութեր արտանետելով էկոհամակարգ: Դժվար է գտնել և նկարագրել դրանք. նրանք սովորաբար փորում են հողը: