fbpx
Իրավական

Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Գյումրիի Աթարբեկյան փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու:

«Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ` ավելի քան 11 գրամ կանաչավուն, մանրացրած, չորացրած բուսական զանգվածով:

Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնել է, որ մարիխուանա է, որը պատրաստել է 2021 թ. հուլիսին՝ վայրաճ կանեփի թփերից։ Թմրանյութի մի մասը ծխելու եղանակով օգտագործել էր, իսկ մյուս մասը պահել էր հետագայում օգտագործելու նպատակով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ