Մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վարչական տարածքում՝ գնացքի գծերի մոտ, տղամադու դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Երևան-Երասխ գնացքի գծերի Գինեվետ գյուղի վարչական տարածքում, մարդատար գնացքից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու դի: Տեղում աշխատում է քննչական խումբը: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և սլաքավարի ինքնությունը:
