Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ լուծում է զրպարտության գործը՝ նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի կողմից իր դեմ հարուցված հայցի համաձայն:
Դերասանուհու խոսքով՝ որոշումն իրեն շատ դժվար է տրվել և հաջորդել է երկար քննարկմանը։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Հերդը դատարան է դիմել Ջոնի Դեփի կողմից իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար։
Ինչպես հայտարարվել է 36-ամյա կինոաստղը հոգեբանի մոտ անցկացրած թերապիաների ընթացքում ընտանեկան բռնության մասին ոչինչ չի խոսել, ինչն էլ պատճառ է դարձել, որ դատարանի որոշումն ի օգուտ իրեն չլինի: