fbpx
Ժամանց

21:45 5/10/2019

Հայտնի բլոգերը այցելել է Հայաստանի և Արցախի հայտնի և թաքնված տեսարժան վայրեր (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի Facebook-ի էջից տեղեկացնում են, որ զբոսաշրջության կոմիտեի հրավերով Հայաստանում է գտնվում ամերիկացի վլոգեր Դեյվիդ Հոֆմանը, որը համացանցում հայտնի է որպես Davidsbeenhere` ավելի քան 74 երկրի մասին պատմող իր յութուբյան տեսաշարքերով։

Դեյվիդը տեսախցիկի միջոցով տեսագրում է իր ողջ փորձառությունը ճամփորդության ընթացքում։ Հայ զբոսավարի ուղեկցությամբ այցելելով Հայաստանի և Արցախի հայտնի և թաքնված տեսարժան վայրեր` նա ճանաչում և իր հետևորդներին է փոխանցում իր տեսածն ու զգացածը` հայկական մշակույթից, արվեստից և արհեստից մինչև հայկական խոհանոց, կենցաղ, գինեգործություն։

Հայաստանի և Արցախի մասին պատմող ավելի քան 30 տեսաշարք հասանելի կդառնա իր յութուբի ալիքում։ Իսկ @davidsbeenhere.com կայքում կհրապարակվեն տպավորություններով հագեցած հոդվածներ և նկարներ։ Davidsbeenhere ինստագրամի էջում կարող եք հետևել իր «ճամփորդական օրագրին»։

Զբոսաշրջության կոմիտեի հրավերով Հայաստանում է գտնվում ամերիկացի վլոգեր Դեյվիդ Հոֆմանը, որը համացանցում հայտնի է որպես …

Geplaatst door ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA op Vrijdag 4 oktober 2019

Վերեվ