fbpx
Տնտեսություն

Հայտնի բլոգերը խորհուրդ է տվել ներդրումներ անել Հայաստանում

Հայտնի արաբ բլոգեր Նուսեիր Յասինը Facebook – ի իր էջում նոր տեսահոլովակ է հարապարկել, որտեղ պատմել է, թե աշխարհում որ 4 երկրներում է կարելի ներդրում անել առանց կորուստների: Նա նշում է, որ այցելել է ավելի քան 60 երկիր և արել է եզրակացություններ, թե որտեղ կարելի է ներդրումներ անել:

Բլոգերը նախ խորհուրդ է տվել մտածել Հայաստանում ներդրումներ անելու մասին, որտեղ ինքն այցելել է 2018 թվականի ամռանը:

«Հայաստանում ներդրումներ չկատարելու համար բազմաթիվ պատճառներ կան: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ լեզվով են նրանք խոսում: Բայց կա մի շատ հիմնավոր պատճառ, որի համար անհրաժեշտ է ներդրում անել այս երկրում: Եվ այդ պատճառը հենց իրենք են՝ հայերը, այդ երկրի մարդիկ», նշում է նա:

Նա ասում է նաև, որ աշխարհում ապրում է ավելի քան 10 միլիոն հայ, որոնք պատրաստ են զարգացնել Հարավային Կովկասի փոքրիկ երկիրը՝ ներդրումներ կատարելով կրթության, ստարտափների և անշարժ գույքի ոլորտներում:

Յասինի խոսքերով՝ Հայաստանում ներդրվող 1000 դոլարն անմիջապես կավելանա 10 անգամ:

https://www.facebook.com/nasdaily/videos/425865028021018/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ