fbpx
Ժամանց

Հայտնի է 2020-ի ամենասպասվող ֆիլմերի ցանկը

IMDb կայքը հրապարակել է 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերի ցուցակը:

Նշենք, որ ֆիլմերի ընտրության հիմքում դրվել են ոչ թե օգտատերերի գնահատականները, այլ էջերի դիտումների տվյալները և ժողովրդականության ցուցանիշները, որոնք տրամադրվել են IMDbPro պորտալի կողմից:

Առաջատարների եռյակում են «Գիշատիչ թռչունները», «Սոնիկը կինոյում» և «Թոփ Գան. Մևերիք» ժապավենները:

Չորրորդ և հինգերորդ տեղերում են «Մեռնելու ժամանակը չէ» և«Սևազգեստ այրին» կինոնկարները:

Ցուցակում տեղ են գտել նաև «Մուլան», «Հրաշք-կինը. 1984», «Ավազաբլուր», «King’s Man. սկիզբ» և «Ֆորսաժ 9» ժապավենները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ