Ամերիկացի սցենարիստների գիլդիան անցկացրել է Guild Awards 2018 մրցանակաբաշխությունն ու հրապարակել հաղթողների անունները: Այդ մրցանակն ամենամյա է:
«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «8-րդ դասարան» ֆիլմը, որը ռեժիսոր, սցենարիստ Բո Բերնեմի առաջին աշխատանքն էր: Ֆիլմը ներկայացնում է դեռահաս աղջկա կյանքը ամերիկյան սովորական դպրոցում:
Այս նույն անվանակարգում առաջադրված էին նաև Ադամ Մաքքեյի «Իշխանություն», Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք», Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» և Բրայան Վուդսի «Խաղաղ վայր» ֆիլմերը: