fbpx
Գիտություն

Հայտնի է ԱՄԷ-ի առաջին կին աստղագնացի անունը

Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ-Մակտումը Twitter-ի իր էջում հայտարարել է ԱՄԷ-ի առաջին կին աստղագնացի անունը։

Նա գրել է, որ Էմիրությունները ներկայացնում է իր 2 նոր աստղագնացներին, որոնց ցանկում է նաև երկրի առաջին կին աստղագնաց՝ Նուրա Ալ-Մատրուշին։ Իսկ 2-րդ աստղագնացն արդեն տղամարդ է՝ Մուհամմեդ Ալ-Մալը։

Երկրի վարչապետի խոսքով՝ նրանք ընտրվել են 4000 թեկնածուների ցանկից։

Նրանք շուտով NASA-ի ծրագրով կրթություն կանցնեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ