fbpx
Արցախ

Հայտնի է «Ազգային վերածնունդ» կուսակցության թեկնածուի անունը Արցախի նախագահական ընտրություններում

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնում է նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի հարցը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

««Ազգային վերածնունդ» կուսակցությունը հստակեցնում է նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի հարցը

Մեկնարկել է «Ազգային վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցների ժողովների շարքը, որը նպատակ ունի պատվիրակներ ընտրել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ կայանալիք համագումարի համար, համագումարին առաջարկել կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի անդամների անուններ:

Նմանատիպ առաջին ժողովը Հադրութի տարածքային կառույցինն էր, որը կայացել է 2019թ. հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում: Տարածքային կառույցի ժողովին մասնակցում էին պատվիրակներ 7 սկզբնական կառույցից, համակիրներ:

Ժողովը, համաձայն կուսակցության 5-րդ համագումարի որոշման, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:

Ազգային ժողովի ընտրություններին Հադրութի տարածքային ժողովն «Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի համար առաջարկել է բանասիրական գիտությունների թեկնածու Ալենուշ Գրիգորյանի թեկնածությունը:

Ելույթներով հանդես են եկել Հայկ Խանումյանը և Ալենուշ Գրիգորյանը:

2019թ. մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցած «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարում հայտարարվել էր, որ 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով»:

https://www.facebook.com/azgayin.veratsnund/posts/2807032522650028?__xts__[0]=68.ARBGvW48GPpT4I7uTsREsxVf0KzjxCj-DkTRVnD0IdlFSdBOJAJu5r5vN4D28tijsKOJT52gCDyDZK52Wmw2gGqXHu_3QDPOSNyZnXxrC6LJqRFn-CpS4cnI6jJ6HcYgxHtdw9rm-SIl8H-oEDUtgh1D-Eg4zJnl4Tucu4hXq3ndcDT4Ikw4InON-NJW9isCkjq4Zvoy-bBr8Uha-6oPdYIg6tpoZaNwymiufi0Um4moQAx9qf3bRLnSK0ZH2b4_fHEjyDJIsXUWhgZyZFi2bAudjDkYRpJHPBNxf1XrHslhorfuRCmCjDjlQXtzHXSRH5v41QNknLOKnkVJCtGmpO_yzg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ