fbpx
Սպորտ

Հայտնի է, թե որքան գումարի դիմաց Սիթին բաց կթողնի Սիլվային

«Մանչեսթեր Սիթին» հայտնել է իր պայմանները կատալոնական «Բարսելոնային», որը ցանկանում է պայմանագիր կնքել «քաղաքաբնակների» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի հետ։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը պատրաստ կլինի 100 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել պորտուգալացուց։

Լրագրող Լուիս Ռոխոյի խոսքերով, «Մանչեսթեր Սիթին» որոշել է վախեցնել «Բարսելոնային» 100 միլիոն եվրոյով, քանի որ կատալոնական ակումբը ֆինանսական դժվարությունների մեջ է անցյալ ամառվանից և ունակ չի լինի նման գումար վճարել:

Հիշեցնենք, որ Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը ֆրանսիական «Մոնակոյից»: Պորտուգալացին նախկինում խաղացել է նաև Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում։

Ավարտված մրցաշրջանում Սիլվան 50 խաղում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ