fbpx
Սպորտ

Հայտնի է դարձել, թե որքան է պատրաստ Մոնակոն վճարել Իկարդիի համար

«Մոնակոն» չի դադարում պայքար մղել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է 60-65 միլիոն եվրո առաջարկել «Ինտերին» ֆուտբոլիստի համար։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։

Ըստ աղբյուրի՝ արգենտինացում կառաջարկվի 12 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ և 5 տարվա պայմանագիր։

Իկարդիի տրանսֆերի համար պայքարում են նաև «Նապոլին» և «Յուվենտուսը»։ Նշվում է, որ հարձակվողը, այնուամենայնիվ, ցանկանում է կարիերան շարունակել իտալական «Յուվենտուսում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ