Երեկ Կահիրեի «Ռամսիս» երկաթուղային կայարանում գնացքը դուրս էր եկել ռելսերից և բռնկվել: Վերջին տվյալներով՝ վթարին զոհ է դարձել 25 մարդ, ևս 20 մարդ տուժել է:
Al-Ahram-ը հայտնում է, որ երկաթուղային վթարի պատճառ է դարձել մեքենավարների վեճը և դրանից հետո նրանցից մեկի դրսևորած անփույթ վերաբերմունքը:
Երկրի գլխավոր դատախազի խոսքով՝ մեքենավարները չեն կարողացել «կիսել» ճանապարհը: Նշվում է, որ նրանցից մեկը հարաբերություններ պարզելու նպատակով դուրս է եկել խցից և միացրած թողել շարժիչը:

