fbpx
Հասարակություն

Հայտնի է՝ երբ է մեկնարկելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ժամանակացույցի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

«ԿԸՀ ներկայացվել է որոշում՝ հիմք ընդունելով նախագահի հրամանագիրը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին, որով հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին: Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ մշակվել է ժամանակացույց: Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ