fbpx
Աշխարհ
02:00 24/10/2019

Հայտնի է՝ երբ կսկսվի Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակման գործով դատը. AFP

Հայտնի է՝ երբ կսկսվի Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակման գործով դատը. AFP

2015 թվականի հունվարին Փարիզում և Մոնրուժ մայրաքաղաքային արվարձանում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների հետաքննության արդյունքների շուրջ դատական լսումները կանցկացվեն 2020 թվականի մայիսի 4-ից մինչև հուլիսի 10-ը՝ Փարիզում: Այս մասին հաղորդում է AFP-ն:

Աղբյուրի տվյալներով՝ երդվյալները կքննեն 14 կասկածյալների գործերը: Նրանց մեղսագրվում է ամենից առաջ նյութական աջակցությունը Կուաշի եղբայրներին, որոնք իրականացրել են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակումը, և նրանց հանցակից Ամեդի Քուլիբալիին, որը Մոնրուժում սպանել է ոստիկանության աշխատակցին և Փարիզի արևելքում գնդակահարել Hypercacher խանութի այցելուներին:

2015 թվականի հունվարի 7-ին Սայիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հարձակվել են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա և սպանել 12 մարդու: Ավելի ուշ նրանք ոչնչացվել են ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից: Դրանից հետո նրանց հանցակից Ամեդի Քուլիբալին նախ ոստիկանության աշխատակցի է գնդակահարել Փարիզի հարավային արվարձանում, իսկ այնուհետև Hypercacher խանութի զավթում է իրականացրել ու գնդակահարել ևս չորս մարդու, ինչից հետո նրան վնասազերծել է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ