fbpx
Սպորտ

Հայտնի է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը. Ծանրամարտի ԱԱ

Երեկ Սեպտեմբերի 18- ին Թաիլանդի Պատայա քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են  9 մարզիկներ`7 տղա և 2 աղջիկ: Հայտնի է ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը:

Առաջինը պայքարը կսկսի Իզաբելա Յայլյանը: 59 կգ քաշային ծանրորդուհին կմրցի B խմբում: Նրա նախնական երկամարտի պատվերն է 218 կգ-ը: Մրցումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:

Սեպտեմբերի 22-ին պայքարը կսկսի 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Եվրոպայի չեմպիոնը հանդես կգա Ա խմբում: Նախնական պատվերը երկամարտում 370 կգ է: Մրցումը տեղի կունենա ժամը 15:00-ին:

Սեպտեմբերի 23-ին պայքարը կսկսեն 89 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մրցումը կսկսվի ժամը 17:30-ին: Երկու նախնական պատվերը 370 կգ-ն է:

Սեպտեմբերի 25-ին հարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Սամվել Գասպարյանը: 81 կգ քաշայինների պայքարը կսկսվի ժամը 15:00-ին: Տաթևի նախնական պատվերն է 232 կգ-ը: 102 կգ քաշային տղամարդկանց պայքարը կսկսվի ժամը 17:30-ին: Սամվելի նախնական պատվերը ամենից բարձրն է`395 կգ:

Սեպտեմբերի 26-ին ժամը 15:00-ին հարթակ կբարձրանա 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնի նախնական պատվերը 420 կգ-ն է:

Մրցումային վերջին օրըսեպտեմբերի 27-ին հարթակ դուրս կգան 109+ կգ քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը: Ռուբենի նախնական պատվերը 445 կգ է, իսկ Գոռինը` 450 կգ: Պայքարը կսկսվի ժամը 12:55-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ