fbpx
Քաղաքականություն
20:30 25/10/2019

Հայտնի է հայկական կողմի օրակարգը Ադրնեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Հայաստանի օրակարգում կլինի երկու հարց՝ Արցախում բնակվող հայերի անվտանգությունն ու կարգավիճակի հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Հանդիպման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող: Օրակարգը հայտնի է: Մեր օրակարգում դրված է երկու հարց՝ Արցախում բնակվող մեր 150 հազար հայրենակիցների անվտանգությունն ու կարգավիճակի հարցը»,-ասաց փոխնախարարը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հոկտեմբերի 24-ին հայտնել էր, որ ակնկալում է հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ