fbpx
Սպորտ
17:00 03/01/2020

Հայտնի է Իբրահիմովիչի խաղային համարը Միլանում

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է, թե ինչ խաղային համարի ներքո է հանդես գալու «Միլան»-ում: Հունվարի 2-ին, միլանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնել է, որ 38-ամյա ֆուտբոլիստն ընտրել է 21 համարի մարզաշապիկը:

21-ն Իբրահիմովիչի անվան առաջին տառերի հղումն է: 2-ը հարձակվողի անվան առաջին տառն է, իսկ 1-ը՝ նրա ազգանվան առաջին տառը:

Հիշեցնենք՝ Զլատանն այս ձմեռ է վերադարձել «Միլան»: Իտալական ակումբում նա հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ