fbpx
Իրավական
23:30 17/01/2020

Արայիկ Հարությունյանը չի հարցաքննվել. հայտնի է պատճառը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանի՝ նախարար Արայիկ Հարությունյանին հարցաքննելու միջնորդությունը մերժվել է, քանի որ քննիչը դա էական չի համարել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը: Նա նշեց, որ մերժումը չեն բողոքարկելու, սակայն հետագայում ևս կանեն այդ միջնորդությունը:

«Այս պահին անիմաստ ենք համարում (խմբ. բողոքարկելը): Կսպասենք մինչև վարույթ իրականացող մարմինը հասնի այն փուլին, որ գիտակցի մեր միջնորդության կարևորությունն ու իմաստը, որից հետո կրկին կմիջնորդենք»,- ասաց նա:

Ավելի վաղ Սահակյանը ՀԺ-ին ասել էր, որ ձերբակալումից օրեր առաջ Լոռեցյանն աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրած եղել նախարարին: Ըստ պաշտպանի՝ Հարությունյանին հարցաքննելն անհրաժեշտ էր, որպեսզի նա դրա վերաբերյալ ցուցմունք տար:

Լոռեցյանը ձերբակալվել և ապա կալանավորվել է 2019 թ. դեկտեմբերի սկզբին: Նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նա չի ընդունում մեղադրանքը:

Նրա վարորդին և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին ևս մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Ըստ ԱԱԾ-ի՝ Լոռեցյանը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին՝ դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Աղբյուրը՝ Armtimes.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ