fbpx
Աշխարհ

Հայտնի է՝ ինչու է հետաձգվել Թրամփի այցը Դանիա

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Դանիայի իր գործընկեր Յեպպե Քոֆոդի հետ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Պոմպեոն և Քոֆոդը քննարկել են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոպենհագեն այցի հետաձգումը, ինչպես նաև ԱՄՆ-Դանիա համագործակության ամրապնդման հարցը, այդ թվում՝ Գրենլանդիա կղզում:

ԱՄՆ նախագահն իր այցը հետաձգել է այն բանի պատճառով, որ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Գրենլանդիան գնելու իր առաջարկն անվանել է «անհեթեթ»: Ի պատասխան դրա՝ Թրամփը հայտարարել է, որ Դանիայի վարչապետը «տգեղ է վարվում»:

Նշենք, որ Թրամփը պետք է Դանիա այցելեր սեպտեմբերի 2-ին՝ Դանիայի թագուհի Մարգարետ II-ի հրավերով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ