fbpx
Իրավական

Հայտնի է՝ ինչու տեղի չի ունեցել գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի գործով նիստը

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, պետք է տեղի ունենար Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատավարությունը։ Սակայն այն չի կայացել։ Այսօր արդեն Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղեկություն է տեղադրվել չկայանալու պատճառի մասին:

Մասնավորապես նշվում է․

«Նիստից 1 օր առաջ՝ 5.09.2019թ. դատարանի գրասենյակ է մուտքագրվել թիվ Մ-12459/19 գրությունը, որի համաձայն՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը խնդրել է 06.09.2019թ. ժամը 16:00-ին քրեական գործով, ըստ մեղադրանքի, Անդրեյ Ռազգիլդեևի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նշանակված դատական նիստը հետաձգել մեկ այլ հերթի՝ իր արձակուրդում գտնվելու պատճառով:

Հաշվի առնելով քրեական գործով մեղադրող Կարեն Գաբրիելյանի կողմից ներկայացված վերոշարադրյալ գրությունը և հիմք ընդունելով ներքոհիշյալ դրույթների, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի («Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է»), դատարանում քրեական գործի քննությանը մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը»), 54-րդ հոդվածի 3-րդ մասի («Դատարանի կողմից քրեական գործեր (… քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է»), 306-րդ հոդվածի 5-րդ մասի («Դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է») պահանջները, դատարանը որոշել է նշված քրեական գործով 2019 թվականի սեպտեմբերի 6-ին` ժ. 16:00-ին, նշանակված դատական նիստը հետաձգել, իսկ հերթական դատական նիստի տեղի և ժամանակի մասին կողմերը պատշաճ կարգով կծանուցվեն ավելի ուշ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ