fbpx
Աշխարհ

Հայտնի է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը

Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են հույն դերասան և սցենարիստ Յորգոս Լանտիմոսը, լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին և դերասանուհի էլ Ֆանինգը: Այս մասին նշված է ապրիլի 29-ին փառատոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Աշխատանքները, ինչպես նշվում է կայքում, նաև կգնահատեն սցենարիստ Ռոբեն Կապիյոն, կինոռեժիսորներ Էնկի Բիլալը և Ալիչե Ռորվահերը: Կինոստուգատեսի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:

«Կաննի կինոփառատոնի ժյուրին հրավիրում է դիտել մեր ժամանակի մեծագույն ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերը»,- նշել է կինոստուգատեսի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն:

Այս տարի Կաննի կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14-ից 25-ը Լազուրե ափին: Ստուգատեսի ընտրական կոմիտեն ստացել է գրեթե 2 հազար լիամետրաժ ֆիլմ, դրանցից Կաննի կինոփառատոնի համար ընտրվել է 60 կինոնկար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ