Սպորտ
15:01 25/03/2020

Հայտնի է Խաբիբ-Ֆերգյուսոն մարտի անցկացման ամենահավանական վայրը

Խառը մենամարտերի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովի ու Տոնի Ֆերգյուսոնի հետաձգված մենամարտը կարող է, այնուամենայնիվ, անցկացվել ԱՄՆ-ում։

MMAFighting-ի հաղորդմամբ՝ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ ցանկանում է մարտն անցկացնել Ֆլորիդայում։ Հնարավոր են նաև Օրլանդոյի Տամպի կամ Ջեկսոնվիլի տարբերակները։

Հիշեցնենք, որ մարզիկները պետք է մրցեին մարտի 18-ին՝ Լաս վեգասում, սակայն տեղի իշխանությունները արգելեցին մենամարտի անցկացումը․ պատճառը կորոնավիրուսի տարածումն էր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ