Ավիացիոն ծառայության գնահատման Skytrax միջազգային կազմակերպությունը Singapore Airlines ավիաընկերության անձնակազմի անդամներին ճանաչել է աշխարհում լավագույնը։ Այս մասին հայտնում է Skytrax-ի պաշտոնական կայքը:
Մասնագետները գնահատել են անձնակազմի ուշադրությունը, խանդավառությունը, սիրալիրությունը, պրոֆեսիոնալիզմը և հյուրասիրությունը: Երկրորդ տեղում են հայտնվել ինդոնեզիական Garuda Indonesia ընկերության աշխատակիցները, երրորդ՝ ANA All Nippon Airways-ը, չորրորդ՝ Thai Airways-ը:
Դրանից բացի, լավագույնների ցուցակում են հայտնվել EVA Air-ի, Cathay Pacific-ի, Hainan Airlines-ի, Japan Airlines-ի, Qatar Airways-ի և China Airlines-ի ուղեկցորդները: