fbpx
Սպորտ

19:10 9/10/2019

Հայտնի է Լիխտենշտեյն-Հայաստան խաղի մրցավարի անունը

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավարն է Իշտվան Կովաչը։ Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն և Միհայ Արտենեն։ 4-րդ պաշտոնյան է Մարինուս Ավրամը։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ)։ Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է։

Հիշեցնենք՝ Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը կկայանա Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22։45-ին։

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Վերեվ