Հրապարակել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:
Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Նախագծով նախատեսվում է ունենալ հետևյալ նախարարությունները՝
- աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- առողջապահության նախարարություն
- արդարադատության նախարարություն
- արտակարգ իրավիճակների նախարարություն
- արտաքին գործերի նախարարություն
- բնապահպանության նախարարություն
- կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- պաշտպանության նախարարություն
- տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
- բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն
- տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն
- ֆինանսների նախարարություն
Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:
Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն:
Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:
Այս մասին հաղորդում է armtimes.com-ը։