Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում միկրոավտոբուսի վթարից զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 61-ամյա Դարբինյան Ս.Ա-ն: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մասնավոր միկրոավտոբուսը օգոստոսի 18-ի գիշերը վթարի էր ենթարկվել Նովոսիբիրսկ-Կոչկի-Պավլոդար մայրուղու վրա: Նախնական տվյալներով` վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը:
Լրատվամիջոցը ՀՀ քաղաքացիություն ունեցող մահացած կնոջ ինքնության վերաբերյալ տեղեկություններ չէր հաղորդում:
Տուժողների մեջ կան նաև Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:
