Ժամանց

Հայտնի է՝ ով է ներկայացնելու Հայաստանը Մանկական եվրատեսիլում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանը

Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ ավարտվեց հայաստանյան ընտրության փուլը։ 10 մասնակցից հաղթող ճանաչվեց Կարինա Իգնատյանը «Քո երազանքի գույները» երգով (138 միավոր)։

Ձայները որոշվել են մեծահասակների ու փոքրերի պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության միջոցով։

Նշենք, որ 17-րդ Մանկական Եվրատեսիլը կկայանա Լեհաստանում՝ «Արենա Գլիվայս» դահլիճում, նոյեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանը Մանկական Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում հաղթել է մեկ անգամ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ