Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրվում է Բրեմենի «Վերդեր»-ի հարձակվողական կիսապաշտպան Միլոտ Ռաշիցայի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է RTV Dukagjini-ը:
Կոսովոյի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Ջեյդոն Սանչոյի փոխարինող։ Վրջինս կարող է լքել գերմանական ակումբը ամռանը:
Նշվում է, որ «Վերդերը» ֆուտբոլիստի համար 40 միլիոն եվրո է պահանջում։
Բունդեսլիգայի այս առաջնությունում Ռաշիցան մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
