fbpx
Սպորտ
14:23 19/07/2019

Հայտնի է Ռեալի հիմնական հարձակման գիծը 2019/20 մրցաշրջանում

Հայտնի է Ռեալի հիմնական հարձակման գիծը 2019/20 մրցաշրջանում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն որոշել է, թե առաջիկա մրցաշրջանում ով է խաղալու արքայական ակումբի հարձակման գծում:

Ինչպես հայտնում է Marca-ն, ֆրանսիացի մասնագետը 4-3-3 սխեմայում հարձակման գծում կօգտագործի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարին, ինչպես նաև Վինիսիսուս Ժունիորին ու Կարիմ Բենզեմային:

Այդուհանդերձ, բելգիացի ֆուտբոլիստը կօգտագործվի ձախ եզրում, բրազիլացին՝ աջ, իսկ Բենզեման կխաղա գրոհների եզրափակման դերում:

Պարբերականի տվյալներով՝ ավելի քիչ խաղաժամանակ կստանան Լուկա Յովիչը, Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը և Իսկոն:

Այս պահին Զիդանի սաները պատրաստվում են միջազգային ստուգողական խաղերին: ԱՄՆ-ում և Կանադայում «Ռեալը» կխաղա Մյունխենի «Բավարիայի», Լոնդոնի «Արսենալի» և Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ