Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, թե երբ և որտեղ է տեղի ունենալու Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը։
Նա այս մասին տեղեկությունը հրապարակել է Facebook-ի իր էջում։
Հունանյանը գրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին՝ Վիեննայում։
Հիշեցնենք, որ նրանց հանդիպումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում է։