fbpx
Սպորտ

Հայտնի է, թե Դեմբելեն որքան ժամանակով է շարքից դուրս մնացել

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղում (3:1):

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել:

21-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի վնասվածք:

Սպասվում է, որ ապաքինման համար կպահանջվի 15 օր:

Այսպիսով, Դեմբելեն բաց կթողնի Իսպանիայի առաջնությունում «Ժիրոնայի» և «Վալենսիայի», ինչպես նաև Իսպանիայի Գավաթի խաղարկությունում «Սևիլիայի» հետ հանդիպումները:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ուսման Դեմբելեն մասնակցել է 19 հանդիպման, դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ