Սպորտ

Հայտնի է, թե երբ է կարիերան ավարտելու Դավիդ Ֆերերը

Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը մասնակցելու է Մադրիդի մրցաշարին, որը մեկնարկելու է մայիսի 6-ին:

ATP-1000 շարքի մրցաշարի կազմակերպիչները թենիսիստին «ուայլդ-քարդ» են տվել: Ֆերերը հայտարարել է, որ այս մրցաշարը լինելու է վերջինն իր պրոֆեսիոնալ կարիերայում:

«Պարզապես այլևս չեմ կարողանում երկար խաղալ, երկու անընդմեջ խաղից ավելին անցկացնել չի լինում:

Շատ եմ սիրում թենիսը և չեմ ցանկանում հեռանալ, բայց աստիճանաբար ավելի բարդ է դառնում մրցակցել»,- ասել էր թենիսիստը:
Նշենք, որ Մադրիդի մրցաշարում Ֆերերը երկու անգամ հասել է կիսաեզրափակիչ՝ 2010 և 2014 թվականներին: Կարիերայի ընթացքում Ֆերերը հաղթել է ATP 27 մրցաշարում, 2013 թվականին հասել է «Ռոլան Գարրոսի» եզրափակիչ, որտեղ պարտվել է հայրենակից Ռաֆայել Նադալին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ